Կիևում Ուկրաինայի ուժայինները ներխուժել են РИА-ի և Russia Today-ի գրասենյակներ

15.05.2018 | 13:59 | Քաղաքականություն

Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայակիցները ներխուժել են РИА «Новости Украина» գործակալության գրասենյակ, ինչից հետո այնտեղ գտնվող լրագրողը դադարել է կապի դուրս գալ, հայտնում է գործակալությունը:

Հաղորդվում է, որ մայիսի 15-ի առավոտյան Կիևում բերման է ենթարկվել գործակալության թղթակից Կիրիլ Վիշնևսկին:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ քննչական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի Դաշնությանը ենթակա մեդիակառույցներում, և խոստացել են մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Ռուսական Russia Today հեռուստաընկերության խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր հերթին հայտնել է, որ Կիևում հեռուստաընկերության գրասենյակ են ներխուժել անհայտ անձինք:

МИА «Россия сегодня» միջազգային գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Վիշնևսկուն, հակառակ դեպքում հարցը կբարձրացվի միջազգային կառույցներում, այդ թվում ԵԱՀԿ-ում:

Իրադարձություններին արձագանքել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` ուկրաինական կողմի գործողություններն անվանելով անընդունելի:


Կարդացեք նաև: