Թուրքմենստանում մարդիկ գումար չունենալու պատճառով վաճառում են ոսկեղենը

15.05.2018 | 10:26 | Նախկին ԽՍՀՄ դիկտատուրաները, Տնտեսություն

Թուրքմենստանում մարդիկ ճգնաժամի պատճառով ստիպված են վաճառել դեռևս խորհրդային տարիներից ունեցած ոսկեղենը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը:

Ինչպես հայտնում է ռադիոկայանի թղթակիցը, թուրքմենական շուկայում հայտնվել են խորհրդային ժամանակաշրջանի բազմաթիվ զարդեր` պատրաստված 1980-ականներին և նույնիսկ ավելի վաղ:

Ընդ որում, ոսկու արժեքը Թուրքմենստանում այս ընթացքում բարձրացել է, և այժմ այնտեղ 585 և 583 փորձի ոսկու գրամն արժե շուրջ 200 մանաթ, ինչը հավասար է 57 ԱՄՆ դոլարի:


Կարդացեք նաև: