Նիկոլ Փաշինյանը Սոչիում է, սպասվում է հանդիպում Պուտինի հետ

14.05.2018 | 10:42 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Այսօր` մայիսի 14-ին, Սոչիում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում տեղի կունենա ՀՀ նորընիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Սա Փաշինյանի և Պուտինի առաջին հանդիպումն է լինելու:

Նշենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին քննարկվելու են ԵԱՏՄ թվային օրակարգի և 2018 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի գործարկման արդյունքում ի հայտ եկած թերությունները:

Հատկանշական է, որ երեկ երեկոյան, երբ Փաշինյանը ժամանեց Ադլեր, այնտեղ նրան բուռն դիմավորես տեղի հայ համայնքը: Օդանավակայանից Փաշինյանն ուղևորվեց Ադլերի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի, որտեղ հավաքվել էին տեղացի հարյուրավոր հայեր: Նրանք վանկարկում էին «Նիկոլ», «Նիկոլ-վարչապետ»:

Ավելացնենք, որ Նիկոլի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:


Կարդացեք նաև: