Ի՞նչ են մտածում ռուսները հայաստանյան զարգացումների մասին. Հարցումների արդյունքներ

11.05.2018 | 15:49 | Slider, Գլխավոր Նորություններ, Հասարակություն

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով հետաքրքրվում է ռուսաստանցիների շուրջ 60 տոկոսը: Այս մասին, Interfax-ի փոխանցմամբ, վկայում են Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի կատարած հարցումների արդյունքները:

Ընդ որում, նշվում է, որ ռուսաստանցիների ավելի քան 25 տոկոսի կարծիքով հայ-ռուսական հարաբերությունները վատթարանալու են, իսկ շուրջ 20 տոկոսի կարծիքով` հակառակը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների 9 տոկոսը հետևում է հայաստանյան զարգացումներին ուշի ուշով, իսկ 50 տոկոսը` ընդամենն առիթից առիթ: Ընդ որում, հայաստանյան իրադարձություններին ծանոթ ռուսաստանցիների մոտ 30 տոկոսը բնորոշում է դրանք որպես «թավշյա հեղափոխություն»:

Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի տեղի է ունեցել 10 հազարանոց հանրահավաք

Հարցվածների 47 տոկոսի կարծիքով, հայաստանյան զարգացումները որևէ կերպ չեն ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Հատկանշական է նաև, որ իրավիճակին ծանոթ ռուսաստանցիների 80 տոկոսը հակված է մտածել, որ նման իրադարձություններ հնարավոր չեն Ռուսաստանում: Նման հավանակություն ընդունում է հարցվածների ընդամենը 15 տոկոսը, ընդ որում, նրանց թիվն ավելի մեծ է 18-24 տարեկանների խմբում (շուրջ 30 տոկոսը):

Հարցումներն անցկացվել են մայիսի 7-8-ը, դրանց մասնակցել են 18 տարեկանից բարձր 2000 ռուսաստանցիներ:

 


Կարդացեք նաև: