Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ պետ

11.05.2018 | 12:03 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում հայտարարեց, որ որոշում է կայացրել ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակել Վալերի Օսիպյանին:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից էլ տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը  հրամանագիր է ստորագրել, որով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արթուր Վանեցյանը  նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը:


Կարդացեք նաև: