Նիկոլ Փաշինյան` հայաստանի ամենապոպուլյար բլոգերը

11.05.2018 | 11:19 | Հասարակություն

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի ձողի և ուղիղ միացումների շնորհիվ դարձել է երկրի ամենապոպուլյար բլոգերը:

Տեղի ունեցողը, նկատենք, աննախադեպ է Հայաստանի համար: Նախկինում երբեք երկրի առաջին դեմքերը չեն վարել այսքան թափանցիկ հասարակական քաղաքականություն, իսկ նրանց գործունեությունը մեծ մասամբ քողարկվել է մամուլի պաշտոնական հաղորդագրություններով և արարողակարգային սահմանափակումներով:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ժողովրդի հետ շփվելու համար օգտագործում է Facebook-ի ուղիղ հեռարձակումները, որոնց հետևում է գրեթե ողջ Հայաստանը:

Նիկոլ Փաշինյանի էջին հիմա հետևում է շուրջ 396 հազար մարդ, բայց նրա ուղիղ հեռարձակումները դիտում են շատ ավելի շատերը:

Այսպես, օրինակ, առաջին աշխատանքային օրը` մայիսի 8-ին, Բաղրամյան 26-ից Նիկոլ Փաշինյանի արած հրապարակումը դիտվել է ավելի քան 1,1 միլիոն անգամ:

Բաղրամյան 26-ում եմ:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, May 8, 2018

Այսօր` մայիսի 10-ին, ՀՀ կառավարության շենքում վարչապետի աշխատասենյակից արված հեռարձակումը մոտ մեկ ժամում հավաքել է ավելի քան 110 հազար դիտում:

Էլի մեկ աշխատասենյակ:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, May 10, 2018

Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչությունը կազմում է մոտավորապես 3 միլիոն մարդ, և այն, որ նույն վիդեոնյութերը հրապարակվում են նաև Instagram-ում և տարբեր հրատարակությունների YouTube ալիքներում, կարելի է վստահաբար պնդել, որ Փաշինյանի ուղերձները շնորհիվ սոցիալական ցանցերի հասնում են երկրի գրեթե բոլոր բնակիչներին:


Կարդացեք նաև: