Վլադիմիր Գասպարյանը և Գեորգի Կուտոյանը ազատվեցին պաշտոնից

10.05.2018 | 17:27 | Քաղաքականություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից:

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վլադիմիր Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»:

Մեկ այլ հրամանագրով աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնից ազատել ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին:


Կարդացեք նաև: