Իրանն ու Իսրայելը փոխանակվել են հրթիռային հարվածներով Սիրիայում

10.05.2018 | 15:44 | Աշխարհում, Տարածաշրջան

Իրանի և Իսրայելի հարաբերություններում սրացման նոր փուլ է մատնանշվում: Ինչպես հայտնում է Meduza-ն, հղումով իսրայելական Haaretz-ին, Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 10-ի գիշերը հրթիռակոծել է Սիրիայում տեղակայված իրանական ուժերը:

Ինչպես հայտնել է իսրայելական կողմը, ավիահարվածները հասցվել են ի պատասխան իրանական կողմի հարվածների Գոլանի բարձրունքներում տեղակայված իսրայելցի զինվորականների ուղղությամբ: Իրանական կողմը, ըստ այդմ, 20 հրթիռ էր արձակել, որոնց մի մասը խոցվել էր իսրայելական հակահրթիռային պաշտպանության կողմից:

Իսրայելը այս հարձակման համար մեղադրել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանումը և դրա հրամանատար Քասեմ Սուլեյմանիին:

Ըստ սիրիական SANA գործակալության, իսրայելական պատասխան հարվածի հետևանքով ոչնչացվել է Սիրիայի տարածքում տեղակայված իրանական ռադիոլոկացիոն կայանը:

Խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում զոհվածների և տուժածների մասին տեղեկատվություն չկա:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Միացյալ Նահանգների` Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:


Կարդացեք նաև: