Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր դիրքորոշումը ԵԱՏՄ հարցում

30.04.2018 | 11:43 | Գլխավոր Նորություններ, ԵԱՏՄ, Քաղաքականություն

Այսօր` ապրիլի 30-ին,  խորհրդարանում լրագրողները  հետաքրքրվեցին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից ԵԱՏՄ նկատմամբ նրա հետագա քաղաքականության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախկինում Փաշինյանի գլխավորած «Ելք» խմբակցությունը հանդես էր գալիս ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության դեմ:

«Երբ որ դու ընդդիմություն ես և հնարավորություն չունես խնդիրները քննարկել համապատասխան կառույցի գործադիր մակարդակում, ընդդիմության պարագայում տարբերակներից մեկն է պրոբլեմները բարձրաձայնել և համապատասխան արձագանք ստանալ: Երբ որ հանդես ես գալիս իշխանության դիրքերից, հնարավորություն ունես բոլոր պրոբլեմները քննարկել գործընկերներ երկների հետ և համբերատար, գործընկերության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել»,-հայտարարեց Փաշինյանը:

Ճշտող հարցին, թե այլևս հրաժարվո՞ւմ է նախկին նախաձեռնությունից, Փաշինյանն ընդգծեց.  «ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնում, չենք դնելու, բայց և չենք ասում, որ խնդիրներ չկան ԵԱՏՄ-ում»:


Կարդացեք նաև: